211652_close_icon
views-count19280 դիտում article-date 20:46 11-01-2021

Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, այս մասին ասվում է որոշման մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված որոշման մեջ։ Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր