211652_close_icon
views-count1463 դիտում article-date 19:32 11-01-2021

Նեյմարը սկսել է մարզվել. «Տեսեք, թե ով է վերադարձել»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ապաքինվել է վնասվածքից և սկսել մարզվել հիմնական թիմի հետ: «Տեսեք, թե ով է վերադարձել», գրել է փարիզցիների մամլո-ծառայությունը թվիթերում՝ կցելով բրազիլացու լուսանկարը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին, Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում՝ «Լիոնի» հետ խաղում, մրցակցի կիսապաշտպան Տիագո Մենդեսը կոպիտ խաղով վնասվածք էր հասցրել Նեյմարին: Վերջինս ինքնուրույն չէր կարողացել լքել խաղադաշտը, նրան դուրս էին բերել պատգարակով: Դրանից հետո Նեյմարը ապաքինվում էր ոտնաթաթի վնասվածքից:

Նմանատիպ նյութեր