211652_close_icon
views-count2566 դիտում article-date 19:00 11-01-2021

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի բանակցությունները Մոսկվայում շարունակվում են ավելի քան 3 ժամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/11/meeting/3492275]Tert.am[/url]-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ շարունակվում է ավելի քան 3 ժամ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Ալիևն ու Փաշինյանը Մոսկվա են ժամանել այսօր առավոտյան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը, հանդիպումն անցկացվում է Պուտինի նախաձեռնությամբ: Կրեմլում անցկացվող բանակցությունների մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել հայ և ադրբեջանցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրագործման և տարածաշրջանում առկա խնդիրների հետագա կարգավորման հարցում պատրաստականության համար: «Այսօր կարևոր է ընդգծել կարգավորման առանցքային ուղղություններով արվելիք հետագա քայլերը, որոնք նշված են անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ: Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը, դեմարկացիոն գծերին, հումանիտար խնդիրների լուծմանը, մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը»,- ասել է Պուտինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր