211652_close_icon
views-count1227 դիտում article-date 17:52 11-01-2021

Ճապոնացիները բացասաբար են վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն

Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն։ Kyodo գործակալության հարցման արդյունքում պատահականորեն ընտրվել է 715 տնային տնտեսություն և 1214 բջջային հեռախոսահամար: 1041 մարդ է համաձայնել պատասխանել հարցերին: 80% - ը դեմ է քվեարկել երկրում օլիմպիական խաղեր անցկացնելուն, 35.3% -ը՝ ցանկացած մարզական միջոցառմանը ` համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ ընդհանրապես հարցվածների 44,8% -ը ճիշտ է համարում, որ այդ մարզահանդեսը կրկին հետաձգվի։ Հունվարի 10-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 288 818 դեպք, որից 3850-ը `մահվան ելքով:

Նմանատիպ նյութեր