211652_close_icon
views-count2220 դիտում article-date 16:41 11-01-2021

«ՌԻԱ Նովոստին» անդրադարձել է հայերի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ «Թուրք Նիկոլ» պաստառներով բողոքի ցույցին

Ռուսական [url=https://ria.ru/20210111/miting-1592561623.html?fbclid=IwAR1RXNSMTctBCDWiOxyV658v5EHUYleM_FptBBy2k36zvFa8XnEVpGjH90k]«ՌԻԱ Նովոստի»[/url] լրատվական գործակալությունն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մոտ հայերի կողմից իրականացվող բողոքի ակցիային, որը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական այցով Ռուսատանի Դաշնություն մեկնելու առնչությամբ: Լրատվամիջոցի թղթակցի խոսքով՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դեսպանատան շենքի մոտ: Դեպքի վայրում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում: Դեսպանության շենքի առջև հանգիստ մթնոլորտ է: [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175651/]Ավելի վաղ տեղեկացրել էինք[/url], որ բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են «Թուրք Նիկոլ», «Stop Նիկոլ» և այլ գրությամբ պաստառներ: [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175660/]Հիշեցնենք[/url]՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ ընթացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններ:

Նմանատիպ նյութեր