Վլադիմիր Պուտինը Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններ է վարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ալիեւն ու Փաշինյանն այսօր առավոտյան ժամանել են Մոսկվա: Վերջին անգամ նրանք անձամբ հանդիպել են անցած փետրվարին Մյունխենում:Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ երկրների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին:
Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մոսկվայում ընթանում է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021.01.11 15:27


