211652_close_icon
views-count2359 դիտում article-date 12:07 11-01-2021

Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների. Գորբաչովը նշել է՝ ինչպիսին պետք է լինի Արցախյան հակամարտության լուծումը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում, միևնույն ժամանակ նա նշել է, որ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին ... շատ դժվար հարց է, հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվել էր, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանն էր փորձում»,- [url=https://ria.ru/20210111/karabakh-1592526522.html?fbclid=IwAR1CBYw9fjNX53EQKLwytU-pufU6GQE_5Bd9GJwVOfRVa6rOci6aBK_m_FE]ria.ru[/url]-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ: Խորհրդային Միության նախկին ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն դադարեցվել են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, և խնդիրը չլուծված թողնել ևս մի քանի տասնամյակ: «Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների և պարտվողների»,- նշել է Գորբաչովը:

Նմանատիպ նյութեր