Bloomberg-ի դեղագործական վերլուծաբանը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին։
Bloomberg-ի ավագ դեղագործական վերլուծաբան Սեմ Ֆազելին հայտնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր արդյունավետությունը կասկածից վեր է:
Նա նշում է, որ «Սպուտնիկ V»-ն անցել է փորձարկումների III փուլ՝ 22,714 մարդու մասնակցությամբ, և դեղամիջոցի ուսումնասիրության յուրաքանչյուր միջանկյալ վերլուծության արդյունավետությունը կազմել է 90% և ավելի բարձր։
Ֆազելին հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը պատվաստանյութեր արտադրողների ցուցակում հինգերորդն է աշխարհում` նախնական գնման պայմանագրերով կնքված դոզաների քանակով (ըստ՝ Covid-19 Vaccine Tracker):
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Bloomberg-ը հաստատել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը
2021.01.10 14:00


Twitter
Вконтакте
Одноклассники
