211652_close_icon
views-count2252 դիտում article-date 22:30 09-01-2021

Անտոնիո Կոնտե. «Ռոման» պայքարելու է Իտալիայի չեմպիոնի տիտղոսի համար

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոմայի» հետ կայանալիք հանդիպմանը: «Մենք խոսում ենք ուժեղ թիմի մասին, որը լավ է խաղում և այն թիմերից է, որը պայքարելու է Սկուդետոյի կամ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար: Ես առաջիկա երեք խաղում ցանկանում եմ արդյունք տեսնել, քանի որ արդյունավետությունը որոշվում է արդյունքով: Ինչ վերաբերում է Էրիկսենի գործակալին, ապա գերադասում եմ լռել: Մենք կենտրոնացած ենք միայն նրա վրա, որպեսզի հնարավոր ամեն ինչ անենք «Ինտերի» համար», ասելէ Կոնտեն: «Ռոմա»-«Ինտեր» հանդիպումը կկայանա հունվարի 10-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին:

Նմանատիպ նյութեր