211652_close_icon
views-count2150 դիտում article-date 20:09 09-01-2021

Երվանդ Վարոսյան. Պարո՛ն գնդապետ, դուք էլ, մենք էլ շատ լավ գիտենք մեզ խելագարության հասցնողին

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում լրագրողների վրա կուտակվածը թափող գնդապետին կարելի է հասկանալ ու միաժամանակ չի կարելի... Այո՛, բոլորս ենք նյարդային, կարժում եմ գնդապետը կատարվածի մասին շատ ավելին գիտի, քան մենք, ու շատ ավելի նյարդային վիճակում է։ Բայց լրագրողներն իրենց գործն էին անում ու հաստատ ինքնագլուխ չէին հայտնվել բակում։ Ավելին` այն ինչ լուսաբանում էին նրանք շատ լավ գիտի թշնամին, առնվազն ակտիվ հետևում են ֆեյսբուկի հայկական տիրույթին ու ամեն ինչ գիտեն։ Ի դեպ այն ֆեյսբուկին, որն այդպես էլ պատերազմի օրերին չփակվեց, որպեսզի մենք բոլորս ապակողմնորոշվենք, իսկ իշխանական խմբակը շարունակում էր իր էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաները։ Պարո՛ն գնդապետ, դուք էլ, մենք էլ շատ լավ գիտենք մեզ խելագարության հասցնողին։ Հարկ չէ միմյանց վրա կատաղություն դստարկել, հարկ է գործով զբաղվել` փրկել երկիրը, փրկել բանակն ու ոտքի կանգնել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր