1805 դիտում
23:02 09-01-2021
Արամ Վարդևանյան. Նոյեմբերի 9-ից այս «իշխանությունը» կորցրել է լեգիտիմությունը և սպառել է ամբողջությամբ իրեն տրված մանդատը
Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քանի պարզ ճշմարտություն պետք է նշել.
1) Նոյեմբերի 9-ից այս <<իշխանությունը>> կորցրել է լեգիտիմությունը և սպառել է ամբողջությամբ իրեն տրված մանդատը։ Հենց դրանով է պայմանավորված նաև իրենց միջազգային պարտավորությունների վստահության դեֆիցիտը և թշնամու ցինիկ աջակցությունը հենց ԻՐԵՆՑ։ Իրենք շատ լավ գիտեն, որ ոչ ոք իրենց չէր տվել մանդատ՝ հազարավոր կյանքեր զոհելու, Հայրենիք կորսելու և բոլորիս արժանապատվությունը ոտնահարելու:
Իրենք շատ լավ գիտեն, որ ոչ ոք իրենց չէր տվել մանդատ հազարավոր զոհերից, մինչ օրս ռազմագերիների վերադարձը չապահովելուց հետո՝ Հայաստանի ԱԱԾ տնօրեն - թշնամու ԱԱԾ պետ թաքուն հանդիպումների համար․․․Իրենք շատ լավ գիտեն, որ քրեական գործերով սպասվելիք բացահայտումներից հետո իրենք ոչ թե սեր, հարգանք այլ պարզապես անցորդ մարդու՝ հայացք են մուրալու ու չեն ստանալու։
2) Նոյեմբերի 9-ից հետո այս <<իշխանության>> իբրև խմբակցությունից դուրս եկող պատգամավորները ՇԱՆՍ ունեն լեգիտիմության և իրական մանդատի իրացման։ Հենց այդ գիտակցումից է, որ 28 տարեկանում միայն աշխատանքային գրքույկ ստացած այն էլ արտաքին գործերի նախարարի տեղակալի (հասկանում եք չէ չափահաս տղամարդը 28 տարեկանիցա միայն անցել աշխատանքի ու անմիջապես փոխնախարար) առերևույթ անձը՝ քննադատում իրենց <<խմբակցությունը>> լքողներին։
3) Իշխանական <<խմբակցության>> որոշ պատգամավորներ ում ճանաչում եմ` Ձեր մամուլի խոսնակը, ՁԵՐ <<կշիռը>> գնահատեց <<նիկոլի ուսապարկ>>-ից բառացի՝ մեկ հորիզոնական ցածր։ Խնդրում եմ սա հիշեք։ Շատ լավ հիշեք։ Ընկալեք թե ինչ արժեք ունեք Դուք հենց Ձեր <<թիմակիցների>> մեջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3176 դիտում
14:42 01-06-2016
Ֆլորենտինո Պերես. Չեմպիոնների լիգայի այս ֆորմատն իրեն սպառել է
4429 դիտում
21:09 19-09-2021
Հայաստանի գործադիր իշխանությունը խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից. Արամ Վարդևանյան
Այս բաժնից
349 դիտում
10:04 28-03-2024
Հայ-վրացական սահման տանող ճանապարհիին երթևեկության սահմանափակումներ կան
265 դիտում
09:28 28-03-2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար