211652_close_icon
views-count38136 դիտում article-date 18:42 09-01-2021

Արցախյան պատերազմում զոհվել է պատանիների ՀՀ բազմակի չեմպիոն Մելքոն Հովհաննիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փոքր ռակետի Հայաստանի հեռանկարային ու շնորհալի մարզիկ, 2002թ մայիսի 5-ին Երևանում ծնված ՄԵԼՔՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեկ անգամ չէ, որ բարձր էր պահել ՀՀ մարզական պատիվը միջազգային տարբեր պատանեկան մրցաշարերում: Սեղանի թենիսի ՀՀ պատանեկան ընտրանու ավագ մարզիչ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ղեկավարությամբ 6 տարեկանից մարզված Մելքոնը պատանիների ՀՀ բազմակի չեմպիոնն է, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, Եվրոպայի պատանեկան առաջնությունների մասնակից: Այս տարվա փետրվարին՝ դեռ 17 տարեկան հասակում, սպորտի վարպետ Մ. Հովհաննիսյանը մեծահասակների 2020թ ՀՀ առաջնությունում տղամարդկանց մենախաղի միայն եզրափակչում զիջելով ՀՀ եռակի ու գործող չեմպիոն, բազմափորձ, արցախցի, 31-ամյա ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, դարձել էր ՀՀ փոխչեմպիոն, արժանացել էր արծաթե մեդալի ու ընդգրկվել էր մեծահասակների ՀՀ ազգային հավաքականուն: Իսկ նույն մրցաշարի զուգախաղում ընկերակցելով հենց ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Մելքոնը հռչակվել էր ՀՀ չեմպիոն: Մելքոնը սովորում էր Երևանի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսում: 2020թ հուլիսի 29-ին Հովհաննիսյանը զորակոչվել էր ՀՀ ազգային բանակ, ու ծառայության էր անցել Արցախում «Մարտունի- 2» զորամասում, թեպետ պիտի ծառայեր սպորտային վաշում: Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց արցախյան հերոսամարտը, շնորհաշատ երիտասարդ մարզիկը Արցախում էր ու մասնակցեց կատաղի ու ծանր մարտերին: Հոկտեմբերի 15-ին Հադրութում մղված անհավասար մարտերի ժամանակ քաջաբար զոհվել ու անմահների շարքը համալրեց նաև Մելքոնը, ով մեծ սպորտում դեռ բաղձալի բարձունքների հասնելու նպատակներ ու երազանքներ ուներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր