211652_close_icon
views-count1788 դիտում article-date 16:59 09-01-2021

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են ՊՆ ներկայացուցչի հետ․ հանդիպման արդյունքը նրանց չի բավարարել

Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց: Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաներին Արցախ չուղարկեն ծառայության, քանի դեռ չկան անվտանգության երաշխիքներ: Նրանք հանդիպել են Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ: Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը լրագրողներին պատմել է, որ ՊՆ ներկայացուցիչը պարզաբանել է՝ իրենց երեխաները պետք է գնան, որ մյուս ժամկետային զինծառայողները կարողանան վերադառնալ: Պաշտպանության նախարարության ներկայացուցչը նաև գրի է առել ծնողների ներկայացրած խնդիրները և խոստացել, որ կպատասխանեն բոլոր հարցերին: Զինծառայողների ծնողները նշել են, որ հանդիպման արդյունքը իրենց չի բավարարել, ուստի կշարունակեն իրենց բողոքի ակցիաները:

Նմանատիպ նյութեր