211652_close_icon
views-count2306 դիտում article-date 16:11 09-01-2021

ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր