211652_close_icon
views-count2924 դիտում article-date 14:48 09-01-2021

«Հայրենիքի փրկության շարժումը» չի լռել և չի լռելու, առաջիկա օրերին վերսկսելու ենք Փաշինյանին հեռացնելու գործընթացը, նախատեսված են նաև այցելություններ մարզեր. Իշխան Սաղաթելյան․ Tert.am

«Հայրենիքի փրկության շարժումը» չի լռել, չի լռելու. այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/09/Saghatelyan/3490712?fbclid=IwAR0OkFchoGZz5bRintIekXOXs33br43yNQpf1kk4GtUWzIQf0VXq5dgNrSE]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ընդդիմությունը լուռ ու ինչ անելիքներ ունեն առաջիկայում, քանի որ իրենք էին հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի մնալն իշխանության, վնաս է երկրին: Սաղաթելյանը չհամաձայնեց դիտարկումներին, թե իրենք լռել են: «Անցնող 7 օրերի ընթացքում մի քանի հայտարարություններով և պահանջներով ենք հանդես եկել, պարզապես փողոցային, զանգվածային ակցիաներ չենք արել անցնող շաբաթվա ընթացքում՝ նկատի ունենալով այն պայմանները, որ ամբողջ պետական համակարգը չի աշխատել, և բողոքի, անհնազանդության ակցիաներն այս օրերին արդյունավետ չէին լինի»,- ասաց նա: Սաղաթելյանը նշեց՝ փոխարենն այս ժամանակահատվածն օգտագործել են և պլանավորել իրենց առաջիկա աշխատանքները կազմակերպելու, ծրագրերը թարմացնելու, անցած աշխատանքները գնահատելու համար: «Մենք առաջիկա օրերին կվերսկսենք մեր պայքարը՝ իրավական ճանապարհով, փողոցային անհնազադության ակցիաներով, նաև ասեմ՝ պլանվորված են մարզային այցելություններ: Առաջիկա օրերին հանդիպումներ տեղի կունենան Վանաձորում, Գյումրիում, Սյունիքում: Մեր ծրագրերն ամբողջությամբ մեծ թափով շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր դավաճանին»,- վստահեցրեց նա: Անդրադառնալով հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին և հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, Սաղաթելյանն ասաց, որ երեկ հայտարարություն են տարածել, այսօր էլ ակնկալում են ԱԳ նախարարի, ԳՇ պետի, ԱԱծ տնօրենի հետ հանդիպում: Նա նշեց, որ այդ հանդիպումներից հետո կամփոփեն ու համապատասխան հայտարարությամբ հանդես կգան: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/09/Saghatelyan/3490712?fbclid=IwAR0OkFchoGZz5bRintIekXOXs33br43yNQpf1kk4GtUWzIQf0VXq5dgNrSE]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր