211652_close_icon
views-count15756 դիտում article-date 23:16 08-01-2021

Հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին․ ոտքի ելեք ժողովուրդ, Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից․ Հրանտ Բագրատյան

Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ «Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին (ի դեպ, Ադրբեջանում անկլավի կարգավիճակով գտնվող նախկինում հայկական բնակավայրերը մեզ չեն վերադարձվելու)։ Նախատեսվում է նաև, որ ադրբեջանցի զինվորականները վերահսկելու են Ադրբեջանից Նախիջևան գնացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մեղրիում։ Ամենայն հայոց խաբեբան՝ Նիկոլ Փաշինյանը սա կապել է գերիների վերադարձի հետ։ Սուտ է, քանի որ ՀՀ բանակում բարդակ էր և մենք պարզապես չգիտենք, թե քանի գերի ունենք։ Ամենայն հայոց փալաս Արմեն Սարգսյանն էլ հերթական անգամ ասեց հիվանդ եմ։ Նա ծլկել է երկրից, որ հետո գա և ասի, ափսոս այստեղ չէի, թե չէ .... Ի վերջո պետության գլուխն այդ ստահակն է։ Նա է, որ ըստ Սահմանադրության ենոքավանցի գժի ձեռքը պտի բռներ և ասեր. ստոպ, սա պետություն է, այս ի՞նչ ես անում։ Ոտքի ելեք ժողովուրդ. հունվարի 11-ին Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից»,– գրել է նա։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր