211652_close_icon
views-count1508 դիտում article-date 19:54 08-01-2021

Արայիկ Հարությունյանը ընդունել է Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշելստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը: Նախագահ Հարությունյանը կարևորել է նաև քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը: Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին՝ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցի նպատակն է իրենց նպաստը բերել Արցախի վերականգնման աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր