211652_close_icon
views-count3047 դիտում article-date 16:28 08-01-2021

Սիրանուշ Գյուրջինյանն ազատվել է պաշտոնից

Այսուհետ դադարում եմ կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. դիմումս ստորագրվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիրանուշ Գյուրջինյանը։ «Վերջին տասն ամիսների ընթացքում նախարարության հեղինակության ու իրականացվող ծրագրերի հանրայնացման աշխատանքներն արվել են՝ զուգորդվելով ինստիտուցիոնալ ներքին համակարգի ձևավորման գործընթացներով։ Արդյունքում մենք ունենք թե՛ տեղեկատվության ձևավորման, թե՛ տարածման աշխատող աղբյուրներ։ Շնորհակալ եմ նախարարության ողջ անձնակազմին համատեղ աշխատանքի համար, իմ թիմին՝ անտրտունջ ու 24/7 աշխատանքի, ինքնազարգացման պատրաստակամության և նոր մոտեցումների նկատմամբ բաց լինելու համար։ Լինելով ապաքաղաքական՝ շարունակելու եմ խորհրդատվություն տրամադրել և ներգրավվել աշխատանքներում, որոնք կնպաստեն իմ երկրի ռազմավարական զարգացմանն ու կայացմանը։ Շարժվում եմ առաջ՝ այդ թվում իրականացնելու մի շարք նախագծեր, որոնց մասին միշտ մտածել եմ, բայց չեմ հասցրել իրագործել»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր