211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:27 08-01-2021

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, շեյխ Մանսուրը Անգլիայի հնագույն Գավաթը գնել է 1 միլիոն դոլարով

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, շեյխ Մանսուրը ձեռք է բերել հնագույն մրցանակը, որը հանձնվում էր Անգլիայի Գավաթի հաղթանակի համար՝ 1896-1910 թվականներին: Ի սկզբանե մտահոգություններ կային, որ գավաթը կարող են գնել մասնավոր կոլեկցիոներները և դուրս բերեն երկրից: Այն բանից հետո, երբ շեյխ Մանսուրը գնեց գավաթը, այն կմնա Անգլիայում: Շեյխը հանձնարարել է Գավաթը փոխանցել Մանչեսթերում գտնվող Ֆուտբոլի ազգային թանգարան: Տիտղոսի նախկին տերը, «Վեսթ Հեմի» համասեփականատեր Դևիդ Գոլդը, 2020 թվականի սեպտեմբերին գավաթը վաճառել էր աճուրդում: Գնորդի անուն չէր հրապարակվել: Գործարքը շեյխ Մանսուրին արժեցել է 1,03 մլն դոլար: Գոլդն այն 2005 թվականին ձեռք էր բերել 478 հազար ֆունտով: Սա առաջին տիտղոսն է, որը նվաճել էր «Մանչեսթեր Սիթին»՝ 1904 թվականին:

Նմանատիպ նյութեր