19872 դիտում
13:24 08-01-2021
Երևանում ծեծի է ենթարկվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրենը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Այդ օրը, ժամը 09։30-ի սահմաններում Թևոսյան փողոց 2 հասցեում գտնվող «Գեղարվեստի կոմբինատում» վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ղազարյանի և 71-ամյա Մարտուն Հարությունյանի միջև։
Նշված տեղեկությունը օպերատիվորեն ստացած Նոր Նորքի ոստիկանները հետո պարզում են, որ Կ․ Ղազարյանը ձեռքերով հարվածել է Մ․ Հարությունյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որից հետո ոստիկանները տաք հետքերով հայտնաբերում են Կ․Ղազարյանին և բերման ենթարկում Նոր Նորքի ոստիկանություն։ Որոշ ժամանակ անց վերջինս բաց է թողնվում։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փոձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Հարությունյանն աշխատում է «Գեղարվեստի կոմբինատում» որպես տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
6110 դիտում
18:08 22-04-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (21.04.2024 թ․)