Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տեղեկությունը, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,– գրել է Բադասյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում երեկ մամուլում տարածվել էին տեղեկություններ, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։ Դրա նպատակը որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանեցումն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ‼ՀՀ...
Posted by Ռուստամ Բադասյան Rustam Badasyan on 2021 թ. հունվարի 7, հինգշաբթի