211652_close_icon
views-count13388 դիտում article-date 20:58 07-01-2021

Վայելեք հայրենիքի տեր լինելու ձեր վերջին ամիսները. նոր տվյալներ Մոսկվայի օրակարգից

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է․ [b] «Նոր տվյալներ Մոսկվայի օրակարգից.[/b] Ա. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի նոր ձեռք բերած տարածքները և սահմանները: Բ. Հայաստանը պետք է միջանցք տրամադրի` թուրքական աշխարհի միավորման համար: Գ. Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի բոլոր զինվորներին: Առաջինով Հայաստանը կորցնում է բոլոր շանսերը երբևէ օրինականորեն հետ բերելու կորցրածը: Դա արդեն ստալինյան Կավբյուրոյի որոշում անգամ չէ: Դա Վիլսոնի վճռի և Ազգերի Լիգայի որոշման չեղարկում է` Հայաստանի Հանրապետության տարածքի կորստյան սծկամովին արձանագրում: Երկրորդով իրականանում է թուրքերի հազարամյա երազանքը և սկսում է Հայաստանի կյանքի վերջին շրջանը: Երրորդով Արցախը ամբողջությամբ` առանց բացառության` նվերի ժապավենով նվիրվում է Ադրբեջանին: Այս պարագայում Հայաստան չի լինելու: Վայելե´ք ձեր հայրնիքի տեր լինելու վերջին ամիսները: Հետո պանդուխտի ու գաղթականի երգեր եք երգելու, Գանձասարի նկարներ նկարելու և խոհանոցներում կախելու և միլիոնավոր Հայաստանի կենացներ խմելու: Եվ փոխելու եք ձեր ազգությունը: Համաձայն այն վայրերի` որտեղ կապաստանեք: Եվ այդ ամենն այն պատճառով, որ մի անգրագետ անասունի զլացաք առնվազն աշխատանքից ազատել»:

Նմանատիպ նյութեր