211652_close_icon
views-count20912 դիտում article-date 17:52 07-01-2021

Այսպես, մարդկային զոհերի առաջ նույնիսկ կանգ չառնելով, մեծն Նժդեհի ասած տականքները ծառայում են ՉԱՐԻՔԻՆ

Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արգիշտիի արկածները Շուշիում. Շատ եմ ստանում նամակներ ընկերներից կամ ուղղակի ծանոթներից ովքեր հետաքրքրված են արդյոք «փախել» է «Հայրենիք» զորախումբը Շուշիից թե ոչ,քանի որ ես եղել եմ այնտեղ։ Վերջին օրերին ակտիվացել են ադրբեջանական և հայաստանում գտնվող ինչ որ լրատվականներ, որոնք հրապարակում են «Հայրենիք» զորախմբի փախուստի կադրեր, ինչը ոչ միայն սուտ է, այլ ծիծաղելի: Ամբողջ նպատակը դավաճանի սլաքը այլ ուղղությամբ թեքելն է, ինչը բնականաբար չի ստացվում: Իսկ հիմա ամենա հետաքրքիրը….. Շուշիում, նոյեմբերի 4-ի առավոտյան Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբ է սողոսկում օրը մեջ պաշտոններ ստացող Արգիշտի Քյարամյանը, ով հրամանատար Արթուր Վանեցյանի վստահությունը շահելու համար արդարանում է, որ իբր իր նկատմամաբ հարուցված քրեական գործերը մի մարդու հրամանով է ինքը սարքել և հայհոյում է այդ մեկին։ Այդ օրվանից անցել է արդեն 2 ամիս.. Ակնհայտ է, որ Քյարամյանը հենց այնպես չէր հայտնվել Շուշիում ու հենց այնպես չէր սողոսկել «Հայրենիք» զորախումբ: Հատուկ առաքելությունը կատարելուն չէր խանգարում նույնիսկ զորախմբի տղաների կողմից ակնհայտ հակակրանքը իր անձի հանդեպ: Իսկ զավեշտալին այն էր, որ ինքը չգիտես ինչու՞ որոշել էր, որ կարող է դիրքավորված զինվորների փոփոխություններ անել: Օրնիակ առանց հրամանատարությանը զգուշացնելու փոխել դիպուկահարի և նռնականետորդի տեղերը ինչ կհաստատի Zohrab Zoro մեր դասակի հրամանատարը։ Այս 2 ամիսների ընթացքում կատարվածի վերլուծությունները համադրելով Շուշիում կատարվածի հետ՝ ինձ բերեցին այն համոզման, որ հայկական կողմի գործողությունների տապալման գործնթացների կազմակերպումը, Շուշիի հանձնումը վերահսկում էր անձամբ Քյարամյանը: Սակայն իմ կարծիքով նա ուներ ավելի մեծ առաքելություն, որը չկարողացավ իրականացնել: Եվ հենց դա է պատճառը, որ նա ստացավ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ այլ ոչ թե ՊԵՏԻ պաշտոնը: Իսկ նրա չիրականացրած առաքելությունը «Հայրենիք» զորախումբի և անձամբ հրամանատար Արթուր Վանեցյանի ֆիզիկապես վերացնելն էր թշնամու ձեռքով՝ ինչը երիտասարդի մոտ բնականաբար չստացվեց: Այդ պրակտիկան դեռ նախորդ պատերազմից է եղել՝ 70-ից ավել ,,Արաբո,, ջոկատի անհայտացումը, կամ հայտնի հրամանատարների կասկածելի պայմաններում զոհվելը: Այսպես, մարդկային զոհերի առաջ նույնիսկ կանգ չառնելով մեծն Նժդեհի ասած տականքները ծառայում են ՉԱՐԻՔԻՆ: Այս պարագայում ծառայության դիմաց չարիքից ստացածը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն է: Հ.Գ Ես վերջին անգամ եմ տեղեկացնում,որ չեմ հանդիսանում որևէ քաղաքական թիմի անդամ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արգիշտիի արկածները Շուշիում Շատ եմ ստանում նամակներ ընկերներից կամ ուղղակի ծանոթներից ովքեր հետաքրքրված են արդյոք...

Опубликовано Տիգրան Մազմանյան Четверг, 7 января 2021 г.

Նմանատիպ նյութեր