211652_close_icon
views-count4927 դիտում article-date 16:58 07-01-2021

Մոսկվայում հունվարի 11-ից անոմալ ցրտեր են սպասվում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա հաջորդ շաբաթ կներթափանցեն անոմալ սիբիրյան սառնամանիքներ: Այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը: Գրում է [url=https://artsakhpress.am/arm/news/137201/moskvayum-hajord-shabat-anomal-crter-en-spasvum.html]«Արցախպրեսը»[/url]։ «Ամենահետաքրքիրը հաջորդ շաբաթ է, երբ սկսվում է արկտիկական օդային զանգվածների ներթափանցումը, ջերմաստիճանի ֆոնը շատ ուժեղ կփոխվի, կլինի անոմալ ցածր, և մենք կհայտնվենք իսկական սիբիրյան ձմռան պայմաններում»,-ասել է նա: Օդերևութաբանի տեղեկություններով հունվարի 11-ին օդի ջերմաստիճանն առավոտյան կնվազի մինչև -15…-20, իսկ ահա կեսօրին սպասվում է -12…-17: Հաջորդող օրերին սպասվում է -20…-25, տեղ-տեղ նույնիսկ կանխատեսվում է -27: Նա նշել է, որ նման ցրտեր չեն եղել ինչպես նախորդ տարի, այնպես էլ դրան նախորդող ձմռանը:

Նմանատիպ նյութեր