211652_close_icon
views-count17663 դիտում article-date 10:14 07-01-2021

Սառնասրտորեն նայելով մահվան աչքերին Կապիտան ԳևՈՐԳ ԳևՈՐԳՅԱՆԸ գնաց միաձուլվելու Հայրենիքի սահմանների անառիկության համար հերոսացած քաջերի աստղաբույլին

Մերօրյա հերոս Պաշտպանության բանակի 3-րդ ՊՇ 3֊րդ հրաձգային գումարտակի 7֊րդ հրաձգային վաշտի հրամանատար կապիտան ԳևՈՐԳ ՎԱԼԵՆՏԻՆԻ ԳևՈՐԳՅԱՆԸ մերօրյա հերոսն է, ով ապրեց ընդամենը 30 տարի։ Որպես ընկեր և սպա կապիտան ԳևՈՐԳՅԱՆԸ պարտաճանաչ էր, նվիրված ու հայրենասեր, ցուցաբերել է համարձակություն և քաջություն։ Աչքի է ընկել որպես պատասխանատու և վստահելի հրամանատար։ Սառնասրտորեն նայելով մահվան աչքերին նա գնաց միաձուլվելու Հայրենիքի սահմանների անառիկության համար հերոսացած քաջերի աստղաբույլին, փորձելով ոսոխին թույլ չտալ մտնել իր հայրենի հողը պղծելու։ Ոչ, նա հասարակ զինվորական չեր, այլև Հայրենիքի պաշտպան, ազգի ընտրյալ զավակ, ով հանուն Հայրենիքի պատրաստ էր զոհաբերելու իր համար ամենաթանկը` ԿՅԱՆՔԸ։ Կապիտան ԳևՈՐԳ ՎԱԼԵՆՏԻՆԻ ԳևՈՐԳՅԱՆԸ ծնվել է 1990թ. հունիսի 2֊ին ԱՀ Մարտունու շրջանի գ. ՃԱՐՏԱՐՈՒՄ։ 2011թ.֊ին ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, համազորային հրամանատարական մասնագիտությամբ, նշանակվել էր ՊԲ 35383 զորամասի 3 գումարտակի 7֊րդ վաշտի հրամանատարի պաշտոնում, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես խելացի, կարգապահ, ընդօրինակելի և կազմակերպչական ունակություններով օժտված սպա։ Իր առջև դրված խնդիրները կապիտան ԳևՈՐԳՅԱՆԸ իրականացնում էր պատասխանատվության բարձր զգացումով և մեծ նվիրումով։ Բարեխիղճ ծառայության համար նա բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից։ 2020թ.֊ի սեպտեմբերի պատերազմի ժամանակ կապիտան Գ. ԳևՈՐԳՅԱՆԸ չլինելով դիվերսանտ կազմակերպել է դիվերսիոն գործողություններ և իր վաշտի հետ գրավել հակառակորդի 4 դիրք։ Որպես զորամասի լավ հրամանատար, պարտականություններին լավ տիրապետող և մարտական պատրաստվածության գերազանց սպա նրան է վստահվում կարևորագույն մարտական առաջադրանքի կատարում։ Կապիտան ԳևՈՐԳՅԱՆԸ իր ստորաբաժանման անձնակազմով և մի քանի կամավորականների հետ մեկնում է Հադրութ` հադրութում ընթացող մարտերին մասնակցելու, սակայն նրանց չեն դիմավորում։Հադրութի հատվածում նրանք առճակատվում են թշնամու հրոսակախմբի հետ։ ԳևՈՐԳ ԳևՈՐԳՅԱՆԸ որպես վաշտի հրամանատար հմուտ ղեկավարելով ստորաբաժանումը, առանց խուճապի մատնվելու, սահմանված կարգով մարտի մեջ է մտնում թշնամու մեծաքանակ ստորաբաժանումների հետ, մարտնչում մինչև վերջ (լինելով վիրավոր` ծնկաչոք) հասցնելով զգալի կորուստներ։ Կապ է հաստատում ու օգնություն խնդրում, սակայն օգնություն չի հասնում։ Կապիտան ԳևՈՐԳՅԱՆԸ գիտակցելով պահի լրջությունը հրետանավորներին հրամայում է կրակ բացել իրենց վրա(огонь на себя): Կապիտան ԳևՈՐԳ ՎԱԼԵՆՏԻՆԻ ԳևՈՐԳՅԱՆԸ զոհվում է քաջի մահով,հանուն հայրենիքի ազատության, անկախության և մեր վաղվա պայծառ ապագայի։ Այո, ԳևՈՐԳԸ վերադարձել է հաղթանակած,ԳևՈՐԳԸ կա, նա մեր կողքին է, մեր շարքերում։Նա հերոս է, իսկ հերոսները չեն մահանում... ԳևՈՐԳ ՎԱԼԵՆՏԻՆԻ ԳևՈՐԳՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է 《Մարտական խաչ》1֊ին աստիճանի շքանշանով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր