211652_close_icon
views-count1661 դիտում article-date 21:06 06-01-2021

Ստեփանակերտի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Արցախի թեմի հոգևոր առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել: Այս մասին ասված է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտիրոսյանի ֆեյսբուքյան էջում: «Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»,- նշված է գրառման մեջ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ծնդդյան ու Աստվածահայտնության տոնի պատարագին մասնակցել է Գանձասարի վանքում:

Նմանատիպ նյութեր