211652_close_icon
views-count70254 դիտում article-date 13:52 06-01-2021

Ավտովթար Վահագնի թաղամասի հարևանությամբ. BMW-ի 31-ամյա վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել KIA-ի 31-ամյա վարորդի համար. KIA-ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի հարևանությամբ՝ նոր կառուցված կամրջի վրա 31-ամյա Երանոս Մարգարյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանտար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն դասակի ավագ տեսուչ Գագիկ Սերոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում Աշտարակի բնակիչ, 31-ամյա Սեյրան Ազիզյանը ոստիկաններին հայտնել է, որ KIA-ի համար ինքը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր