211652_close_icon
views-count32522 դիտում article-date 11:55 06-01-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջիններս հայտնվել են ճանապարհից դուրս. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Խ.-ի վարած Toyota մակնիշի 07 QՍ 077 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Փայլակ Վ.-ի վարած Mercedes մակնիշի 75 QT 775 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Խ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Սուսաննա Շ.-ն , Mercedes -ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 34-ամյա Սոնա Կ.-ն, 13-ամյա Տիգրանուհի Կ.-ն և 11-ամյա Արմեն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ժամեր անց հիվանդանոց է դիմել նաև Toyota-ի վարորդ Հովհաննես Խ.-ն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է անբարենպաստ եղանակը՝ մառախուղը և դեպի Երևան ընթանալիս Toyota-ն բախվել է Mercedes -ին, Mercedes էլ հարվածից անցել է բաժանարար գազոնի վրայով, հայտնվել հանդիպակաց գոտում և բախվել ծառերին: Toyota-ն նույնպես դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթար մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վիրավորներից Սոնա Կ.-ն Mercedes-ի վարորդի կինն է, իսկ Տիգրանուհի Կ.-ն և Արմեն Կ.-ն՝ նրա երեխաներն են: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր