211652_close_icon
views-count5286 դիտում article-date 19:22 05-01-2021

Գաղտնազերծեք Ձեր-Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը․ Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարո՛ն Փաշինյան, քանի որ Դուք Ձեր քաղաքականության առաջնահերթությունը համարում եք ժողովրդի հետ անկեղծ և բաց խոսելը, չնայած պատերազմի ժամանակ ականատես եղանք ճիշտ հակառակին, ապա գաղտնազերծեք Ձեր-Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը: 1. Արդյոք ՌԴ-ի մոտ առաջացել են մտահոգություններ, որ Դուք կարող եք Բայդենի երդմնակալությունից հետո քաղաքական կուրս փոխել եւ ՌԴ-ն ձեզանից հավելյալ երաշխիքներ է պահանջում: 2. Արդյոք Մեղրիի ճանապարհի հետ կապված արվել են վերջնական ճշգրտումներ եւ արդյոք այդկերպ լուծելու եք դեպի ՌԴ՝ Հայաստանից Արցախով, Ադրբեջանով տարանցիկ ճանապարհի հարցը: 3. Արդյոք Ադրբեջանի կողմից կա նախապայման, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից: 4. Եթե կա նման նախապայման, ապա, չլինելով ռազմական գործի գիտակ, համարում եք, որ հնարավոր է նման ձևով ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը: 5. Արդյոք կա պայմանավորվածություն, որ Դուք պետք է չառարկեք և դեմ չլինեք Ադրբեջանի կողմից՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր