Գագիկ Համբարյան. Պաշտպանության նախարարությունը թաքցնում է Նիկոլի հանցագործությունների մասշտաբները
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պաշտպանության նախարարությունից ԶԼՄ-ներից մեկին պատասխանել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորների թիվը պետական գաղտնիք է...Այո՛, հենց այսպես...
Նախ, ՊՆ-ի հայտարարությունը փաստում է, որ այդ գերատեսչությունում գիտեն կոնկերտ թվերը և երկրորդ՝ գաղտնիության քողի տակ թաքցնում են դավաճան Նիկոլի հանցագործությունների մասշտաբները...
Հետաքրքիր է, եթե գլխավոր խմբագիր Նիկոլն այսպիսի հարցում ուղղեր ՊՆ և այսպիսի պատասխան ստանար ինչպե՛ս կարձագանքեր... Համոզված եմ՝ վժունը և լաչառությունը մի քանի օր չէր դադարի...
Թուրքի կողմից նվաստացված Նիկոլը գաղտնի պահելով զոհվածների, անհետ կորած և գերեվարվածների թիվը ավելորդ ասեկոսեների պատճառ է ստեղծում այս թեմայի շուրջ ու ենթադրել է տալիս, որ զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թվերն ավելի շատ են, քան մինչև հիմա հնչեցվում են ոչ պաշտոնական տվյալների համաձայն...»: