211652_close_icon
views-count28736 դիտում article-date 10:49 05-01-2021

Առաջադրանքներից մեկի ժամանակ Գագիկը հերոսաբար զոհում է իր կյանքը

Լոռվա մարզի` Վանաձոր քաղաքից Գագիկ Սմբատի Միկիչյանը 2019թ.-ի դեկտեմբերի 20-ին զորակոչվեց հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Ծառայում էր Կապանի N զորամասում։ Հրետանավոր էր, «Գրադի» վարորդ։ Սովորել է Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցում։Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ս. Թևոսյանի անվան պետական Պոլիտեխնիկական քոլեջի ոսկերչական բաժնում։ Գագիկը զբաղվում էր սամբո մարզաձևով: Բազմաթիվ հաջողությունների է հասել սպորտի բնագավառում: Գագիկը ընտանիքի ավագ տղան էր, շատ ազնիվ հոգատար և կյանքով լեցուն, ուներ բազում նպատակներ։ Սեպտեմբերի 27-ին թուրք֊ադրբեջանական ագրեսիայի դեմ Գագիկը և իր հրետանավոր ընկերները աչքի են ընկել սխրանքներով և գրագետ կրակաերթերով։ Նա շատ մարտունակ էր, գրագետ, խիզախորեն կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները։ Առաջադրանքներից մեկի ժամանակ էլ, հոկտեմբերի 1֊ին Գագիկը հերոսաբար զոհում է իր կյանքը հայրենիքի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր