211652_close_icon
views-count1728 դիտում article-date 21:47 04-01-2021

Սուրբ պատարագ և հոգևոր համերգ Ստեփանակերտում՝ Սուրբ Ծննդյան տոնին

Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում: Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան): Սուրբ պատարագը` 11:00։ Հոգևոր համերգը՝ 13:00։ Համեցեք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը։

Նմանատիպ նյութեր