211652_close_icon
views-count3853 դիտում article-date 19:21 04-01-2021

Իրանը հարավկորեական լցանավ է բռնագրավել Պարսից ծոցում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի ափերի մոտ

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում երկուշաբթի բռնագրավել են Հարավային Կորեայի դրոշով երթևեկող լցանավ: Ինչպես փոխանցում է [url=https://en.mehrnews.com/news/168064/Iran-seizes-S-Korean-flagged-tanker-in-Persian-Gulf]«Մեհր»[/url] գործակալությունը, հարավկորեական լցանավը կանգնեցվել է Պարսից ծոցում քիմիական տարրերով շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու պատճառով: Նշվում է, որ արբանյակային տվյալները ցույց են տվել նավի տեղաշարժը Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի ափերի մոտ: Այն Սաուդյան Արաբիայից ուղևորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ: Բացի այդ, հաղորդվում է, որ լցանավը 7200 տոննա էթանոլ է տեղափոխելիս եղել: Ձերբակալված անձնակազմի անդամները Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից, Վիետնամից և Մյանմարից են:

Նմանատիպ նյութեր