211652_close_icon
views-count1777 դիտում article-date 17:11 04-01-2021

Մաքսավորը պետք է գիտակցի իր առջև դրված խնդիրների անթերի կատարման կարևորությունը․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը մաքսային ծառայողի օրվա առթիվ․ «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Իր ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի մաքսային համակարգն անցել է կայացման տարբեր փուլերով, որի ընթացքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, ներդրվել են էլեկտրոնային բազմաթիվ ծառայություններ, որոնք ավելի դյուրին ու անվտանգ են դարձնում մաքսավորի աշխատանքը՝ նպաստելով ՊԵԿ֊ի հանդեպ տնտեսվարողների վստահության մակարդակի բարձրացմանը: Նոր՝ 2021 թվականը մաքսային ծառայողի համար պետք է լինի հետևողական և պատասխանատու աշխատանքի տարի: Թարմ և նորարարական մտածողությունը, վերածելով գործնական քայլերի, պետք է նպաստի Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգության մակարդակի հետագա բարձրացմանը: Մեր գերխնդիրն է՝ սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ստեղծել հարմարավետ և համահավասար պայմաններ։ Միաժամանակ, մաքսային ծառայողները պետք է աչալրջորեն և ամենայն պատասխանատվությամբ շարունակեն իրավախախտումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ աշխատանքը։ Այսօր, առավել քան երբևէ, մաքսավորը պետք է գիտակցի իր առջև դրված խնդիրների անթերի կատարման կարևորությունը և շարունակի արժանապատվորեն կրել իրեն վստահված պատասխանատվության մասնաբաժինը: Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր ձերքբերումներ, ուժ և կորով՝ ի նպաստ Ձեզ վստահված ոլորտի հետագա առաջընթացի և զարգացման»:

Նմանատիպ նյութեր