211652_close_icon
views-count107221 դիտում article-date 15:57 04-01-2021

Երասխավանի մոտակայքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստով հարուցված քրգործը վերաորակվել է ավելի ծանր պատիժ նախատեսող հոդվածով

Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել առավել ծանր հոդվածի շրջանակներում (կանխամտածված սպանություն): Այս մասին հայտնում է [url=https://www.interfax.ru/russia/743995]interfax.ru[/url]-ն՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին: «Քրեական գործը, որը սկզբնապես հարուցվել էր ՌԴ ՔՕ 351-րդ հոդվածի (չվերթների կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան) համաձայն, վերաորակվել է առավել ծանր հոդվածի՝ 105-րդ հոդված մաս 2 (երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Վերջինս մասնավորեցրել է, որ եթե առաջին հոդվածի պարագայում նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդով՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Աղբյուրն ընդգծել է, որ տվյալ որոշումն ընդունվել է գործի շրջանակներում իրականացված քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում: «Չնայած հանցագործության ակնհայտությանը՝ քննիչները պետք է սկզբում գործ հարուցեին այն հոդվածով, որով սովորաբար հետաքննվում են նման միջադեպերը, այնուհետև նոր նյութեր հավաքեին գործի առավել հստակ դասակարգման համար, ինչն էլ արվել է»,- հավելել է գործակալության զրուցակիցը: Վերջինս դժվարացել է նշել, թե որքան կտևի գործի քննությունը: Նրա խոսքով՝ գործի քննությունը վարում են Գյումրիի ռուսական բազայում գտնվող ռազմական քննիչները: [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/09/1170159/]Հիշեցնենք[/url], որ ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռն ադրբեջանական ուժերի կողմից խոցվել է անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում: Կատարվածի հետևանքով երկու ռուս զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մի-24 ուղղաթիռը պատահաբար է խոցվել:

Նմանատիպ նյութեր