211652_close_icon
views-count3178 դիտում article-date 14:19 04-01-2021

Բիթքոինի փոխարժեքը հերթական ռեկորդն է սահմանել

Ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը հերթական ռեկորդն է սահմանել հունվարի 3-ին կայացած աճուրդում: Ինչպես հայտնում է [url=https://www.interfax.ru/business/743997]Interfax.ru[/url]-ն, փոխարժեքը կարճ ժամանակով գերազանցել է 34 000 դոլարը: Աճուրդի փակման ժամանակ, սակայն, փոխարժեքը նվազել է՝ հասնելով 33 581 դոլարի: Հունվարի 4-ին բիթքոինի փոխարժեքը գտնվում է 33 146 դոլարի սահմանում, որը 1,3 տոկոսով ցածր է կիրակնօրյա աճուրդի ցուցանիշից: Անցած տարվա ընթացքում թվային արժույթի փոխարժեքն աճել է երեք անգամ: Թվային արժույթների պահանջարկն ապահովում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի և այլ երկրների կենտրոնական բանկերի լայնածավալ ներդրումները, ինչպես նաև աճող ակնկալիքները, որ կորոնավիրուսի համավարակը վերահսկողության տակ կառնվի պատվաստանյութերի օգնությամբ: Այս պայմաններում ներդրողները պատրաստ են միջոցներ ներդնել առավել ռիսկային համարվող ակտիվներում, այդ թվում՝ թվային արժույթ ձեռք բերելով՝ հաշվի առնելով, որ առավել հուսալի ակտիվների, ինչպես օրինակ՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ է զրոյին:

Նմանատիպ նյութեր