211652_close_icon
views-count11542 դիտում article-date 13:42 03-01-2021

Էբոլան հայտնաբերած գիտնականը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների վտանգի մասին

[url=https://www.tert.am/am/news/2021/01/03/ebola/3487934?fbclid=IwAR0VoW3xbzUOeoF3qlR2oUljEcQkUW6dw2T-xq9ptQJGx8UB6Yhl6jyLIBU]Tert.am[/url]-ը գրում է. Պրոֆեսոր Ժան-ժակ Մուեմբե-Թամֆումը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների առաջացման հնարավորության մասին: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում: Նշենք՝ Մուեմբե-Թամֆումն 1976 թվականին օգնել է հայտնաբերել էբոլա վիրուսը՝ հիվանդության զոհերից վերցնելով արյան առաջին նմուշները: Գիտնականի խոսքով՝ սպառնալիքի պատճառն անտառահատումներն են, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների հարուցիչների հետ մարդկային շփումների քանակի ավելացման: Լրատվամիջոցի զրուցակցի կարծիքով՝ դա հետագայում կարող է հանգեցնել «մեծ համաճարակի»: Մասնագետը չի բացառել այնպիսի վարակի հայտնաբերումը, որը կտարածվի COVID-19-ի արագությամբ և կլինի էբոլայի նման մահացու: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նոր պաթոգեններ կհայտնվեն: Եվ սա կարող է վտանգ ներկայացնել ողջ մարդկության համար»,- եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր