Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւ 10 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին:
Այս մասին այօր՝ հունվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց:
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին: