211652_close_icon
views-count4156 դիտում article-date 03:40 03-01-2021

Իրավիճակին տեղյակ յուրաքանչյուրի մտքում այս պահին ծնվում են զանազան տարբերակներ՝ այս դահիճից ամեն գնով րոպե առաջ ազատվելու համար։ Եւ դա ունի իր հիմքերը

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարական, չպաշտպանեց դահիճի արտահերթի առաջարկությունը։ Շուռնուխի բնակիչն անտեր է մնացել: Պետական համապատասխան կառույցները, իրենց դահճապետի գլխավորությամբ, չեն տիրապետում ասուն լինելու իրենց պաշտոնական կարգավիճակին։ Անձնական վախն ու աթոռատենչությունը անտեսում է նույնիսկ իր երեխանների՝ վաղն էլ ավելի ծանր եւ անպատվաբեր վիճակում հայտնվելու հեռանկարը… Իր սադրիչ պահվածքով դահիճը ժողովրդին ներքաշում է մարտի մեկի մի նոր տարածք, որն իրեն երկար սպասեցնել չի տա, եթե ուժայինները շարունակեն մնալ դահիճի կամակատարները։ Իրավիճակին տեղյակ յուրաքանչյուրի մտքում այս պահին ծնվում են զանազան տարբերակներ՝ այս դահիճից ամեն գնով րոպե առաջ ազատվելու համար։ Եւ դա ունի իր հիմքերը։ Ստեղծված իրավիճակում փողոցում դեպքերի ցանկացած զարգացման եւ հետեւանքների միակ պատասխանատուն լինելու է դահճապետը՝ իր ուժայիններով… Ուժայիննե՛ր, առավել քան վստահ եմ, որ ունեք բոլոր հիմքերը ձերբակալելու այս մոլագարին՝ պետությունը հետագա գահավիժումից կանգնեցնլու համար։ Վստահ եմ՝ դրանում դուք նույնպես համոզվա՛ծ եք։ Մի՛ մասնակից դարձեք պետության կործանմանը»:

Նմանատիպ նյութեր