211652_close_icon
views-count10984 դիտում article-date 00:02 03-01-2021

Փաշինյանը, նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ. Թաթուլ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ «Հոկտեմբերի 20-ին առաջին անգամ գրեցի, որ Ադրբեջանը մոտեցել է Սյունիքին: Ադրբեջանցիները առանց կռվի մտել էին Զանգելան, Միջնավան, մոտեցել Մեղրիի սահմանին: Ուրեմն, Նիկոլի քարոզչամեքենան, կառավարությունը, ՊՆ-ն ու գյոռբագյոռ պրոպագանդիստները հարձակվել էին ինչպես իմ, այնպես էլ ՍիվիլՆեթի վրա: Թե բա՝ պարտվողականներ եք, պանիկա եք տարածում, ադրբեջանցիների ջրաղացին ջուր եք լցնում, թուրքը տեսնում ուրախանում է, վաղը ամաչելու եք ձեր ստերի համար, ինձ անպատվում էին, անիծում, սպառնում, ասում էին՝ դավաճան եմ: Ու հիմա այդ մարդիկ ձայն չեն հանում, երբ ադրբեջանցիները մոտենում/մտնում են Որոտան, Շուռնուխ: Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա Իմ քայլը խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության ԴԱՏԱՍՏԱՆԻ առաջ: Առայժմ այսքանը. հայերենը չունի հարմար բառ, նկարագրելու իշխանության ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»,- գրել է նա: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3840786955951821&id=100000616638924

Նմանատիպ նյութեր