211652_close_icon
views-count11027 դիտում article-date 21:26 02-01-2021

Սենոր Հասրաթյան. Բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ իմ ծննդավայր Կարմիր շուկայում էի: Վերևի հանդամասում, ուր դպրոցահասակ տարիներին հաճախ էի լինում, հիմա հակամարտ զորքերի շփման գիծ է... Մեր ընկեր «Միչուրինի» հետ (չգիտեմ ինչու, համագյուղացիները Սամվելին այդպես են անվանում) գյուղամիջի ճանապարհին կանգնել և ուշադիր նայում էինք անտառածածկ հորիզոնից մի քիչ ներքև տարածվող բացատում «հիմնավորված» հակառակորդի խրամատներին: Հայացքիս դաջված ծանր ապրումները նկատելով՝ «Միչուրինը» թևանցուկ անելով՝ ականջիս շշնջաց. - Դու դեռ հեռու խրամատն ես տեսնում, բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես... Այս խոսքերը լսելուց, մտածեցի ծառայությունից ազատվելու զեկուցագիր գրելու մասին, բայց հետո հիշեցի, որ արդեն հինգ ամսից ավելի է, ինչ ես պահեստազորային եմ...»։

Նմանատիպ նյութեր