211652_close_icon
views-count10934 դիտում article-date 21:09 02-01-2021

Արմինե Օհանյան. Թվում էր՝ նախկին խմբագիրը, որը վարչապետ է դարձել, պետք է գնահատեր ազատ խոսքը, սակայն մամուլի խոսքի ազատության առումով այսքան ծանր տարի երբեք չի եղել. Tert.am

Այս ամբողջ տարին «մամուլի նկատմամբ սահմանափակումների» խորագրով առաջ շարժվեց. համավարակ, պատերազմ, մամուլին տուգանքներ, պատերազմի ընթացքում ամեն գրածից հետո ոստիկաններ էին խմբագրություն գալիս: Իմ 12 տարվա աշխատանքային պրակտիկայում մամուլի խոսքի ազատության առումով այսքան ծանր տարի երբեք չի եղել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/02/Ohanyan/3487731?fbclid=IwAR3a2LzhqMebgPt3ZE0CLa4MZf9nis-UOciDGux0Sj35fhSSYggQs0liJmk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ խոսելով ռազմական և արտակարգ դրության ընթացքում մամուլի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին: «Եթե վերլուծենք, թե հեղափոխությունից հետո ինչեր փոխվեցին մամուլի ազատության առումով, ապա թվում էր, թե նախկին խմբագիրը, որը վարչապետ է դարձել, պետք է գնահատեր ազատ խոսքը, ավելի մեծ հարգանք պետք է սերմանի մամուլի նկատմամբ, լրագրողի աշխատանքի համար ավելի լավ պայմաններ պետք է ապահովի, սակայն, ինչպես տեսնում ենք՝ խոսքի ազատության հանդեպ ամենադաժան և վատ վերաբերմունքն ունի այդ դեմոկրատ իշխանությունը, դրա կազմի երիտասարդներն ու ղեկավարող նախկին խմբագիրը, որոնք գուցե ավելի լավ պիտի իմանա խոսքի ազատության արժեքը»,- ասաց նա: Արմինե Օհանյանի դիտարկմամբ՝ իշխանությունները հասկանում են՝ եթե մամուլը համեմատած ավելի ազատ, անկաշկանդ աշխատի, ապա գուցե իրենց իշխանության ժամկետը կսահմանափակվեր, հասարակության էյֆորիան կցրվեր: «Հեղափոխությունից հետո լրագրողների համար այսօր ավելի բարդ է աշխատել, քննադատել իշխանությունների: Սրա դեմ պայքարը պետք է լինի այնպես, ինչպես մենք անում ենք ամեն օր՝ մեր աշխատանքով: Մենք անում ենք այն, ինչը արել ենք մինչ 2018 թվականը և պատրաստվում ենք սրանից հետո էլ անել նույնը և չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը, մեր խոսքի ազատությունը, ձեռքբերումները: Մեր աշխատանքը պետք է շարունակենք և չնայենք, թե ինչ ճնշումներ ու սահմանափակումներ կան կամ ինչ տուգանքներ են նշանակվում»:

Նմանատիպ նյութեր