211652_close_icon
views-count8573 դիտում article-date 15:12 02-01-2021

«Ես Աստծուց արդար դատաստան եմ խնդրում բոլոր նրանց համար, ովքեր այս ամենի հեղինակ դարձան». քաղաքացի. Aravot.am

Երեկ գիշերվանից մարդկանց հոսքը չի դադարում Եռաբլուր, հայտնում է [url=https://www.aravot.am/2021/01/01/1162960/?fbclid=IwAR3xonlPgPQl9SC9g5M4a0BGxJrCX9yV_tYFn0QwEF2waFHttBTx4dW6rYc]Aravot.am[/url]-ը: Շատերը, որոնք անգամ, բարեբախտաբար, ընտանիքի անդամի կորուստ չունեն, իրենց պարտքն են համարում նոր տարում առաջինն այցելել մեր հերոս զինվորների, կամավորների ու աշխարհազորայինների շիրիմներին: «Էս ո՞ւմ տուն ենք եկել»,- հարցրեց մի մանուկ ծնողներին: «Զինվորների տուն, բալիկս»,- պատասխանեց մայրը: Լիաննա Կարապետյանը Եռաբլուրում արցունքն աչքերին հատիկ-հատիկ կանգնում էր թարմ շիրիմների առջեւ ու գլուխ խոնարհում: «Խոնարհումը, հարգանքի տուրք մատուցելն այնքան քիչ բան է այս տղաների արածի դիմաց: Դրանք ընդամենը չնչին փորձեր են մեր խիղճը հանգստացնելու համար: Սովորական քաղաքացի եմ, ու այս տղաները բոլորը իմն են, մերն են: Չգիտեմ՝ այս պարտքի տակից ո՞նց ենք դուրս գալու, այս ցավով ո՞նց ենք ապրելու»: Ես արդար դատաստան եմ խնդրում Աստծուց բոլոր նրանց համար, ովքեր այս ամենի հեղինակ դարձան: Ես ոչ մեկն եմ դատելու համար: Աստված թող դատի, Աստծո դատին արժանանան սրբապիղծները, որոնք ոտնակոխ արեցին այս տղաների հիշատակը»,-ասաց նա [url=https://www.aravot.am/2021/01/01/1162960/?fbclid=IwAR3xonlPgPQl9SC9g5M4a0BGxJrCX9yV_tYFn0QwEF2waFHttBTx4dW6rYc]Aravot.am[/url]-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր