211652_close_icon
views-count4941 դիտում article-date 22:02 01-01-2021

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Արցախի ժողովրդին. 01.01.1991թ.

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «30 տարի առաջ «Արցախի ժողովրդին Սիրելի արցախցիներ: Ուրախ եմ, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի միջոցով հնարավորություն ունեմ շնորհավորել ձեզ Նոր տարվա առթիվ: Դժվար է, իհարկե, ձեր փորձության այս տագնապալի պահին խոսքեր գտնել արտահայտելու համար հայությանը համակած հոգեկան խռովքն ու մտատանջությունը: Այդուհանդերձ, վստահ եմ, որ ոչ մի անարդարություն, ոչ մի խարդավանք խուճապ չի առաջացնի ձեր հերոսական հոգիներում եւ ձեզ չի լքի խիզախ նախնիների անկոտրում ոգին: Դուք եղաք Հայոց ազգային նոր զարթոնքի կարապետը, եւ այժմ մեր ողջ ժողովրդի պարտքն է երախտագիտությամբ հատուցել ձեր կրած զրկանքները եւ սատար կանգնել ձեր գերմարդկային սխրանքին: Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության եւ բարօրության երաշխավորը, ուղիներ որոնելով Արցախի հարցում արդար քաղաքական լուծում գտնելու համար՝ հիմնված ազգերի ինքնորոշման անսասան սկզբունքի վրա։ Խոնարհաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյան» 01.01.1991թ.»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

30 տարի առաջ. «Արցախի ժողովրդին Սիրելի արցախցիներ: Ուրախ եմ, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի միջոցով հնարավորություն...

Posted by Harut Uloyan on 2021 թ. հունվարի 1, ուրբաթ

Նմանատիպ նյութեր