211652_close_icon
views-count2550 դիտում article-date 20:24 01-01-2021

Բելառուսում կենսաթոշակային տարիքը ավելացրել են 6 ամսով

Կենսաթոշակային տարիքը Բելառուսում հունվարի 1-ից ավելացել է 6 ամսով, եւ այս տարի տղամարդիկ կարող են թոշակի անցնել 62,5 տարեկան, իսկ կանայք՝ 57,5 տարեկան հասակում: Գրում է [url=https://www.belta.by/society/view/minimalka-pensionnyj-vozrast-i-stazh-uslovija-dlja-mnogodetnyh-chto-izmenilos-dlja-belorusov-s-1-422541-2021]belta.by[/url]-ն։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր էր ստորագրել կենսաթոշակային ապահովման բարելավման մասին, համաձայն որի՝ 2017 թվականի հունվարից երկիրը սկսում է կենսաթոշակային տարիքի աստիճանական աճ՝ ամեն տարի վեց ամսով: Կենսաթոշակային բարեփոխման արդյունքը կլինի 2022 թվականին կանանց կենսաթոշակային տարիքի բարձրացումը` մինչեւ 58 տարեկան, իսկ տղամարդկանց համար` 60-63 տարեկան: Բացի այդ, 2021 թվականին կբարձրանա նաեւ կենսաթոշակ ստանալու համար պահանջվող նվազագույն աշխատանքային (ապահովագրական) ստաժը: Այսպիսով, եթե 2020-ին աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ էր ունենալ 17,5 տարվա աշխատանքային փորձ` Սոցիալական ապահովության ֆոնդին վճարվող վճարների հետ, ապա 2021-ին նորմատիվը կաճի մինչեւ 18 տարի: Մինչեւ 2025 թվականը այն պետք է ավելանա մինչեւ 20 տարի: Միեւնույն ժամանակ, հունվարի 1-ից հանրապետությունում ի հայտ է եկել կենսաթոշակի նոր տեսակ՝ աշխատանքային կենսաթոշակ՝ թերի ապահովագրական ստաժի դեպքում: Այն կարող են ստանալ նրանք, ովքեր ունեն առնվազն 10 տարվա ապահովագրական ստաժ: Այդպիսի կենսաթոշակի կարող են հավակնել 65 տարին լրացած տղամարդիկ, 60 եւ ավելի տարեկան կանայք: Կենսաթոշակի չափը կկազմի կենսապահովման նվազագույնի 73-84%-ը:

Նմանատիպ նյութեր