211652_close_icon
views-count3019 դիտում article-date 20:04 01-01-2021

Վրաստանում ծերության կենսաթոշակները ավելացել են

Հունվարի 1-ից Վրաստանում ծերության կենսաթոշակները ավելացել են: Գրում է [url=https://www.newsgeorgia.ge/%d1%81-1-%d1%8f%d0%bd%d0%b2%d0%b0%d1%80%d1%8f-%d0%b2-%d0%b3%d1%80%d1%83%d0%b7%d0%b8%d0%b8-%d0%b2%d1%8b%d1%80%d0%be%d1%81%d0%bb%d0%b8-%d0%bf%d0%b5%d0%bd%d1%81%d0%b8%d0%b8-%d0%bf%d0%be-%d1%81%d1%82/]newsgeorgia.ge[/url]-ն Մինչև 70 տարեկան երկրի քաղաքացիների կենսաթոշակներն աճել են 20 լարիով՝ մինչև 240 լարի, իսկ 70 տարեկանից բարձր քաղաքացիների համար՝ 25 լարիով՝ մինչև 275 լարի: Կառավարության որոշմամբ, այժմ ամեն Նոր տարի ծերության կենսաթոշակների բարձրացում է տեղի ունենալու: Կենսաթոշակների չափը կախված կլինի մի քանի տնտեսական գործոններից: 70 տարեկանից ցածր քաղաքացիների համար կենսաթոշակները կաճեն գնաճին համահունչ, իսկ 70-ից բարձր կենսաթոշակառուներինը՝ գնաճի և տնտեսական աճի 80%-ի դեպքում: 206 թվականին Վրաստանի բյուջեում կենսաթոշակների համար հատկացվել է 2,6 միլիարդ լարի: Վրաստանում ծերության կենսաթոշակը տրվում է 60-ից բարձր կանանց և 65-ից բարձր տղամարդկանց: Ըստ վերջին տվյալների՝ հանրապետությունում կենսաթոշակ է ստանում 783,7 հազար մարդ, որից 413,9 հազարը՝ 70-ից բարձր տարիքի:

Նմանատիպ նյութեր