211652_close_icon
views-count1924 դիտում article-date 19:03 01-01-2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ եւ տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին: Այս մասին նշված է ԱՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Հաղորդում է [url=https://artsakhpress.am/arm/news/137049/ah-nakhagah-arayik-harutyunyany-hunvari-1-in-aycelel-e-arajnagits.html]«Արցախպրեսը»[/url]։ Երկրի ղեկավարը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի հետեւանքներից՝ Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից: «Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր