211652_close_icon
views-count2821 դիտում article-date 18:49 01-01-2021

Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա, որից մեկը գրեթե 5,5 կգ քաշով

2021թ. հունվարի 1֊ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 5 երեխա, որից՝ 4-ը բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։ Նորածիններից երեքը արական սեռի են, երկուսը՝ իգական։ Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին և ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատևման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

2021թ. հունվարի 1֊ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում...

Posted by Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. on 2021 թ. հունվարի 1, ուրբաթ

Նմանատիպ նյութեր