211652_close_icon
views-count3966 դիտում article-date 18:32 01-01-2021

Շահագործման է հանձնվել «Թուրքական հոսք» գազատարի նոր խողովակաշարը, որով Ռուսաստանը գազ կմատակարարի Սերբիային ու Բոսնիա և Հերցեգովինային

Հունվարի 1-ի առավոտյան ռուսական «Գազպրոմ»-ը սկսել է գազ մատակարարել Սերբիա, ինչպես նաև Բոսնիա և Հերցոգովինա «Թուրքական հոսք»-ի («Բալկանյան հոսք») նոր ճյուղով: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գազատարը գործարկել է այսօր առավոտյան, հայտնում է [url=https://www.kommersant.ru/doc/4638344?fbclid=IwAR36T08dH8SZnegNOWpLgl3hvNoMhLNz-om7gZAQ3J-sfK1RW2muMrfZ6os]kommersant.ru[/url]-ն: «Գազպրոմ»-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերը «Թուրքական հոսքը» պահանջված է համարում եվրոպական սպառողների շրջանում: ««Թուրքական հոսք»-ի օգնությամբ ռուսական գազ ստացող եվրոպական երկրներն արդեն վեցն են: Այժմ Բուլղարիայից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռումինիայից բացի նման հնարավորություն է ընձեռնվել Սերբիային, Բոսնիա և Հերցեգովինային»,- ասել է Միլլերը:

Նմանատիպ նյութեր