211652_close_icon
views-count27463 դիտում article-date 17:12 01-01-2021

Դոնեցկը, Լուգանսկը և Ղրիմը, բառի բոլոր իմաստներով ապրում են այլ ժամանակում. Զելենսկին ռուսերենով դիմել է Դոնբասի բնակիչներին

Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելինսկին իր ամանօրյա ուղերձում ռուսերենով դիմել է Դոնբասի և Ղրիմի բնակիչների և հորդորել նրանց Ուկրաինայի հետ լինել, հայտնում է [url=https://nahnews.org/1021289-zelenskii-v-novogodnem-pozdravlenii-obratilsya-k-zhitelyam-donbassa-na-russkom-yazyke]nahnews.org[/url]-ը: Զելենսկին ընդգծել է, որ ցանկանում է, ոչ թե Կիևում իր նստավայրից, այլ հենց Դոնեցկի տարածքից հայտարարել Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին: Զելենսկիի խոսքով՝ ինքը ցանկանում է ոչ թե համացանցում, այլ այլ հենց Յալթայի լողափի ավազին գրել, որ Ղրիմն Ուկրաինա է: Հատկանշական է, որ նախագահը ելույթի մի մասը հնչեցերել է ռուսերեն: «Գիտեմ, որ Դոնեցկը, Լուգանսկը և Ղրիմը, բառի բոլոր իմաստներով ապրում են այլ ժամանակում: Եվ արդեն մեկ ժամ է, ինչ հեռուստատեսությամբ ձեզ ասել են, որ Նոր տարին եկել է: Բայց ես գիտեմ, որ արդեն մեկ ժամ է, ինչ դուք մեզ էիք սպասում, որպեսզի Նոր տարին միասին դիմավորենք՝ որպես մեկ ընտանիք, որպես մեկ ժողովուրդ, որպես մեկ երկիր: Դոնբաս և Ղրիմ, հետ տվեք ժամերը, մեզ հետ եղեք»,- հորդորել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր